«ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Հրապարակվել է: 03.07.2026, 12:38

27.07.2026թ. ժամը 12:45-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ՍնԴ/2027/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 5 առանձին լոտերով:
Աճուրդի է դրվում «ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝
Լոտ 1 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.14 հա, վկայական 22112019-11-0001, ծածկագիր 11-013-0331-0006, մեկնարկային գինը 5,600,000 ՀՀ դրամ
Լոտ 2 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին, Ռոզա Գրիշայի Քոքոբելյանին և Վաչիկ Գրիշայի Քոքոբելյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.23 հա, վկայական 19112019-11-0009, ծածկագիր 11-013-0331-0013, մեկնարկային գինը 9,700,000 ՀՀ դրամ
Լոտ 3- Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.3 հա, վկայական 22112019-11-0030, ծածկագիր 11-013-0331-0012, մեկնարկային գինը 11,400,000 ՀՀ դրամ
Լոտ 4 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հող անշարժ գույք, մակերեսը 0.16 հա, վկայական 22112019-11-0046, ծածկագիր 11-013-0331-0011, մեկնարկային գինը 6,400,000 ՀՀ դրամ
Լոտ 5 - Գրիշա Լևոնի Քոքոբելյանին, Յուրի Վաչիկի Քոքոբելյանին համատեղ բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, հողամաս անշարժ գույք, մակերեսը 0.37 հա, վկայական 01022020-11-0024, ծածկագիր 11-013-0331-0002, մեկնարկային գինը 13,400,000 ՀՀ դրամ
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «ԱմերիաԲանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝15700 93191511900:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 16.07.2026թ.-ից մինչև 20.07.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ՄԻԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Կոնտակտներ

Հեռախոս
37493955881
Էլ. փոստ
samson6122@mail.ru
Հասցե
-ՀՀ ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1