Սնանկ ճանաչված <<Տաթևիկ Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

Հրապարակվել է: 03.07.2026, 14:58

2026թ. հուլիսի 29-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1709/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Տաթևիկ Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մայիսի 9 փողոց, 51 շենք, 85 բնակարան հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- բնակարանը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հակում, բնակարանի մակերեսը՝ 96,6քմ, շենքի հիմքը՝ երկաթբետոն, շենքի պատերը՝ երկաթբետոնե, մուտքի դուռը մետաղական փայտե երեսպատումով, ներսի դռները փայտանյութ, գտնվում են միջին վիճակում, պատշգամբի դուռը մետաղապլաստե, պատուհանների մի մասը մետաղապլաստե, մի մասը փայտե, բնակարանը մասնակի վերանորոգված է։ Բնակարանի միջանցքի և խոհանոցի հատակը սալիկապատված է, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով: Հյուրասենյակի հատակը լամինատե, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, ննջասենյակներից երկուսի հատակը մանրահատակ, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, մյուս ննջասենյակի հատակը լամինատե, պատերը գաջասվաղված են պատված ներկանյութով, մի մասը պատված է դեկորատիվ դետալներով։ Սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատ, առաստաղը՝ կախովի, գտնվում է միջին վիճակում, աեկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Նարինե Շալիկոյի Զոհրաբյանին /վկայական՝ 19022018-01-0145/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 03012024-01-0048/, ապահովելով <<Տաթևիկ Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 38.340.000 /երեսունութ միլիոն երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. TOYOTA մակնիշի LC 200 4.0 տիպարի, 01 ZG 100 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2017թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը /ԿՎ/Ձուժ/ 202/275, շարժիչը՝ բենզինային, նույնականացման համարը՝ JTMHU01J8H4148934, սեփականության վկայական՝ PJ502606, տրված 25.09.2019թ., տրանսպորտային միջոցը գտնվում է սարքին վիճակում։ Տրանսպորտային միջոցի թափքը արտաքինից լավ վիճակում է՝ փայլը պահպանված է, վնասվածքներ չկան, կարող են նկատվել փոքր քերծվածքներ և շահագործման բնական հետքեր, որոնք բնորոշ են շահագործված տրանսպորտային միջոցներին։ Տրանսպորտային միջոցի սրահը ընդհանուր առմամբ պահպանված և խնամված․ նստատեղերը կտորե են, առկա են շահագործման թեթև հետքեր, պատռվածքներ կամ լուրջ վնասվածքներ չկան, ղեկը, վահանակը և կոճակները ակնհայտ մաշվածություն չեն ցուցաբերում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Վրեժի Թորոսյանին /վկայական՝ PJ502606, տրված 25.09.2019թ./: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով <<Տաթևիկ Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 18.785.000 /տասնութ միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 22.07.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2475003915830005, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Կոնտակտներ

Հեռախոս
37491431333
Էլ. փոստ
arayiksargsyan65@mail.ru
Հասցե
-ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ