Արտյոմ Կառլենի Թելունցի սնանկության գործով գույքի աճուրդի կազմակերպման մասին

Հրապարակվել է: 08.07.2026, 13:12

07.07.2026թ.-ին ժամը15:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
23.07.2026թ.-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Սամվել Մանուկյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակում հասցեում կանցկացվի Արտյոմ Կառլենի Թելունցի թիվ ՍնԴ/2134/04/25 սնանկության գործով (որը կարող է տեսաձայնագրվել ) պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը՝ մեկ առանձին լոտով.
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1. ՀՀ ք. Երևան, Դավթաշեն 1 թղմ. 9 շենք 12 հասցեում գտնվող, ավտոտնակ՝ սեփականության իրավավունքի գրանցման վկայականի համարը՝ 07062013-01-0022 / 07.06.2013 թ /, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, ունի կայանատեղի, տարածքը կիսաբարեկարգ, շինության կառուցվածքը՝ երկաթբետոնե սալերով, բարվոք վիճակում:
Լոտի մեկնարկային գինը 3 951 000.00 /Երեք միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար /ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված՝ 1510010512500600 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10 000.00 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար ։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողությունները, վտարման հետ կապված ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փ. 16/9 , հեռ. 077 19 55 70) կամ էլեկտրոնային փոստով (s.manukyan777@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Սամվել Մանուկյանին:
37477195570s.manukyan777@mail.ruՀՀ ք.Արմավիր Շահումյան16 շ. բն.9:

Կոնտակտներ

Հեռախոս
37477195570
Էլ. փոստ
s.manukyan777@mail.ru
Հասցե
Ք․Արմավիր, Շահումյան 16, բն․9