Թիվ ՍնԴ/0055/04/25 սնանկության գործով պարտապան Արմինե Մանվելի Սահակյանի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված ոսկյա իրերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 06.03.2026, 13:55

Թիվ ՍնԴ/0055/04/25 սնանկության գործով պարտապան Արմինե Մանվելի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2026թ. ապրիլի 2-ին, ժամը՝ 16:30-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Ա.Չիչոյան/ 21.01.2025թ.-ի թիվ ՍնԴ/0055/04/25 վճռով սնանկ ճանաչված պարտապան Արմինե Մանվելի Սահակյանի Դատարանի կողմից հաստատված պարտատիրոջ պահանջի բավարարման նպատակով, պարտապան Արմինե Մանվելի Սահակյանի կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ-ի առջև ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված, գրավի առարկա հանդիսացող ոսկյա իրերի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով, ըստ կից ֆայլով ներկայացված նկարագրության և մեկնարկային գնի։
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, ոսկյա իրերի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 2 /երկու/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Արմինե Մանվելի Սահակյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474403243970007 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղաչկվի մշված փաստաթղթերի օրինակները: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է:

Կոնտակտներ

Հեռախոս
37441224254
Էլ. փոստ
armen.matevosyan@lawconsult.am
Հասցե
-

Կցված ֆայլեր