ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Համաձայն թիվ ՍնԴ/0120/02/24 վճռի։
Համաձայն 13․11․2025 թվականի թիվ ՍնԴ/0120/02/24 վճռի, Դատարանը բավարարել է իմ հայցադիմումը և թույլատրել է հրապարակային սակարկությունների եղանակով վաճառել ներքոնշյալ հետևյալ լոտերը․
2025թ մարտի 2-ին նշանակված Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2026թ. մարտի 17-ին, ժամը 12:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Շահեն Բեկջանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ լոտերով. (նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 % իջեցված արժեքով)
1. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, թիվ՝ 08-011-0126-0015 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի ¼ բաժնեմասը, որը կազմում է 0․305 հա, համաձայն փորձագետի կողմից գծագրված բաժանման սխեմայի: Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 288 308ՀՀ դրամ:
2. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0137-0009 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի ¼ բաժնեմասը, որը կազմում է 0․44 հա, համաձայն փորձագետի կողմից գծագրված բաժանման սխեմայի: Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 405 223 ՀՀ դրամ։
3. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0011-0014 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,121 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 829 048 ՀՀ դրամ։
4. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0132-0042 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,43 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 441 096 ՀՀ դրամ։
5. Շիրակի մարզ, գյուղ Այգաբաց, 08-011-0129-0007 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասի մակերեսը կազմում է 0,79 հա։ Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է՝ 765 275 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված Շահեն Բեկջանյանի սնանկության հատուկ 16069050881925 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա, այն է՝ 12․03.2026թ. ժամը 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Շահեն Բեկջանյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37499771410
- Էլ. փոստ
- snankutyun@inbox.ru
- Հասցե
- ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՆՐԲ., 12, 44