Սուրեն Գիլավյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակուրկություններով վաճառքի մասին
12․03․2026թ.՝ ժամը 11։00-ին, ք.Երևան, Անաստաս Միկոյան 2/3 շ․ 94 տարածք հասցեում (որը տեսաձայնագրվում է), պարտապան Սուրեն Գիլավյանի թիվ ՍնԴ/0786/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Արշակ Ղազարյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ:
Վաճառքի ներկայացվող տրանսպորտային միջոցի /այսուհետև՝ Գույքի/ նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1 – Chrysler 200 2.4 մոդելի 1C3CCCAB7FN666410 նույնացման համարի, 2015թ․ արտադրության, թեթև մարդատար, սեդան տեսակի, մուգ մոխրագույն մետալիկ գույնի, 135/184 ԿՎ/Ձուժ շարժիչի հզորության։ Մեքենայի վազքի ցուցիչը 216․611կմ է, շարժիչը՝ բենզինային, սրահը՝ կտորե երեսպատվածք, գույնը՝ մոխրագույն, անվադողերը և անվահեծերը գտնվում են մաշված վիճակում։ Մոնտաժված է գազաբալոնային համակարգ:
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապանին՝ գրավադրված ֆիզիկական անձ սեփականատիրոջ (երրորդ անձ գրավատուի) կողմից գրավադրված է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ–ում։ Գույքը գտնվում է սնանկության կառավարչի մոտ, աճուրդի մեկնարկային գինն է՝ 1․920․000 /մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, 220294641109000)՝ որպես ստացող նշելով Սուրեն Գիլավյանի սնանկության գործով կառավարիչ Արշակ Ղազարյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը): Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին՝ սույն հայտարարությամբ նշված փոստային հասցեին։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37498207333
- Էլ. փոստ
- Karavarich.ghazaryan24@mail.ru
- Հասցե
- Եղվարդ Զովունի 16փ. 1 նրբ. 35տ.