Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

Հրապարակվել է: 16.02.2026, 13:01

10.03.2026թ. ժամը 14.10-ին թիվ ՍնԴ/2245/04/25 սնանկության գործով պարտապան Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում/ կանցկացվի Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանին պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց <Կամուրջ> ՈՒՎԿ> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքն աճուրդի է ներկայացվում առանձին լոտերով, այն է`
Լոտ 1) Պավել Նիկոլայի Շահսուվարյանին պատկանող՝ Վարդենիս համայնք, գ. Սոթք խճուղի թիվ 66 բնակելի տուն, հողամասը՝ 0.4055 հա, բնակելի տուն՝ 98.5 քմ., անասնաշենք՝ 108.3 քմ., քանդված՝ 37 քմ. և անասնաշենք՝ 74.8 քմ., մեկնարկային գինը՝ 744.435 ՀՀ դրամ:
Լոտ 2) Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանին, Պավել Նիկոլայի Շահսուվարյանին և Գայանե Էդուարդի Շահսուվարյանին պատկանող՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք խճուղի թիվ 64 բնակելի տուն, բաժնային սեփականության իրավունք, հողամասը՝ 0.40339 հա, բնակելի տուն՝ 88.9 քմ., անասնաշենք՝ 69.4 քմ., հացատուն՝ 44.5 քմ., օժանդակ-շին՝ 202.64 քմ., ձեղնահարկ՝ 228.18 քմ., լողարան՝ 14.14 քմ. և սան-հանգույց՝ 1.78 քմ., մեկնարկային գինը՝3.196.270 ՀՀ դրամ:
Լոտ 3) Պավել Նիկոլայի Շահսուվարյանին պատկանող՝ Վարդենիս համայնք, գ. Սոթք 3-րդ խճուղի թիվ 7 բնակելի տուն, հողամասը՝ 0.369 հա, բնակելի տուն՝ 81 քմ., անասնաշենք՝ 54.2 քմ., հացատուն՝ 54.2 քմ., քանդված՝ 143 քմ. և քանդված՝ 86 քմ., մեկնարկային գինը՝ 566.862 ՀՀ դրամ:
Լոտ 4) Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանին պատկանող՝ Վարդենիս համայնք, գ. Սոթք 3-րդ խճուղի թիվ 4 բնակելի տուն, հողամասը՝ 0.32001 հա, բնակելի տուն՝ 86.64 քմ., անասնաշենք՝ 29.04 քմ., մեկնարկային գինը՝532.919 ՀՀ դրամ:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, անհրաժեշտության դեպքում՝ չափագրման, գրանցման, ինքնակամ մասի օրինականացման ինչպես նաև գույքահարկի, հողի հարկի հետ կապված բոլոր ծախսերը: Բնակարանում բնակվում է սեփականատիրոջ ընտանիքի անդամը, հնարավոր վտարման և դրա հետ կապված հնարավոր ծախսերը կրելու է գնորդը։
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասինե ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտը պետք է լրացվի կառավարության որոշմամբ սահմանված կարգով.
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ք․ Հրազդան, Միկրոշրջան թաղ. Զ. Անդրանիկի 111/1 հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն <Ակբա Բանկ> ԲԲԸ-ում բացված թիվ 220341555567000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարչին:

Կոնտակտներ

Հեռախոս
37491333603
Էլ. փոստ
H.garibyan@mail.ru
Հասցե
ԿՈՏԱՅՔ, ՀՐԱԶԴԱՆ, ՄԻԿՐՈՇՐՋԱՆ, Զորավար Անդրանիկի պողոտա, 111/1 գրասենյակ,
Կոլիկ Սեմյոնի Շահսուվարյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն — Աճուրդներ