Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 6 /վեց/ գույքերի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 12.02.2026, 21:06

Պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով բաց դասական եղանակով կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է Լոտ 34 սահմանված տրանսպորտային միջոցը։
2026թ. փետրվարի 09-ին, ժամը՝ 17:00-ին, թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործի շրջանակներում աճուրդային վաճառքը՝ ներկայացված 6 /վեց/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված «Սիփան-1» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2026թ. մարտի 03-ին, ժամը՝ 16:30-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի և թվով 5 /հինգ/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 6 /վեց/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:

Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «Սիփան-1» ՍՊԸ-ի անվամբ «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817024896706 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:

Կոնտակտներ

Հեռախոս
37441224254
Էլ. փոստ
armen.matevosyan@lawconsult.am
Հասցե
-

Կցված ֆայլեր

Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 6 /վեց/ գույքերի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ