«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին հայտարարության անվանումը (վերնագիրը)

Հրապարակվել է: 10.02.2026, 15:01

2026 թվականի փետրվարի 6-ին,ժամը 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3804/04/22 սնանկ ճանաչված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից նշանակված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: ՀՀ Սնանկության դատարանի 10.11.2023թ. որոշմամբ՝ թուլատրվել է Ընկերության գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել:
2026 թվականի մարտի 12-ին ,ժամը 15:00-ին ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ3804/04/22 սնանկ ճանաչված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի շարժական գույքերի կրկնաճուրդը :Կրկնաճուրդի ներկայացված շարժական գույքերի գինը նվազեցվում է 10 տոկոսվ /համաձայն օրենքում կատարված նոր փոփոխությունների 36-րդ կետ խմբ 16.05.25թ N374/ և կազմում է ՝ 692.244 ՀՀ դրամ: Աճուրդի է ներկայացվում Ընկերությանը պատկանող «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից գնահատված թվով 35 լոտերով շարժական գույքերը ընդհանուր 692.244 ՀՀ դրամ մեկնարկային գնով, որոնցից թիվ 3 և 4 առանձին լոտերը հանդիսանում են «Հայաստանի Զարգացման և Ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրավի առարկաներ: Գույքը իրենից ներկայացնում է ապամոնտաժված հաստոցի հոսքագիծ,օգտագործած գրասենյակային կահույք,համակարգիչներ,մոնիտորներ, համակարգչային պահեստամասեր, հեռախոսներ, բանվորական հագուստներ և այլ պարագաներ: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին:
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813026534101 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ: Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:

Կոնտակտներ

Հեռախոս
37494221985
Էլ. փոստ
nazaryanx@mail.ru
Հասցե
ք. Երևան,Ազատության 14-54

Կցված ֆայլեր

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին հայտարարության անվանումը (վերնագիրը) — Աճուրդներ