ՍնԴ/2834/04/20 վճռով սնանկ ճանաչված Լյուբա Մնացականի Առաքելյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Հրապարակվել է: 22.04.2026, 18:35

19.03․2026թ-ին, ժամը 11:30-ին ՍնԴ/2834/04/20 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից հայտարարված աճուրդը կայացել է մասնակի և ուստի 22.05․2026թ-ին ժամը 11:30-ին․ ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակում կանցկացվի սնանկ ճանաչված Լյուբա Մնացականի Առաքելյանի գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքի կրկնաճուրդը 3 առանձին լոտերով։
ԼՈՏ № 1 Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն, 9-րդ փողոց, 5 տուն հասցեում գտնվող 10032015-02-0012 վկայականի համարով բնակելի տուն, հողամասը զբաղեցնում է 0,208 հա մակերես, հողամասն ըստ թիվ 10322015-02-0012 վկայականի կրում է 02-059-0007-0025 կադաստրային ծածկագիրը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Գույքի նկատմամբ գրանցված է Լյուբա Մնացականի Առաքալյանի (3/4 բաժնեմաս ) և Գոռ Նորայրի Հարությունյանի(1/4 բաժնեմաս) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Տեղազննության արդյունքներով բնակելի տունը գտնվում է վատ վիճակում և չի շահագործվում իր նշանակության համապատասխան։ Անշարժ գույքի համարով շինարարատեխնիկական բնութագիրն է ․ կառուցման տարեթիվը՝ 1938թ․, կառուցման նյութը՝ խամ քար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, միջհարկային ծածկի նյութ՝ փայտ, ներքին բարձրություն՝ բնակելի տուն հ=3մ, օժանդակ շինություն հ=1,9 մմ տանիքը՝ թերթաքար (շիֆեր), հարկայնությունը՝ 1 հարկ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռը փայտանյութ (վատ վիճակի, ջարդված), ներսի դռները փայտանյութ ( վատ վիճակ), պատուհանները փայտանյութ ( վատ վիճակ)։ Բնակելի տան ներքին մակերեսն է 72,1ք․մ․ և օժանդակ շինություն՝ 59,3 ք․մ, առանց հարդարման, ընդհանուր առմամբ տունը գտնվում է վատ վիճակում։ <<Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից գնահատման արդյունքների համաձայն տեղազննության օրվա դրությամբ ունեցած ապրանքային վիճակով գույքի շուկայական արժեքը կազմում է 2 300 000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, լոտի մեկնարկային գինն է 505 435 (հինգ հարյուր հինգ հազար չորս հարյուր երեսուն հինգ) ՀՀ դրամ։
ԼՈՏ № 3 17032015-02-0013 վկայականի համարով Լյուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամաս՝ Արագածոտնի մարզ, համայնք Կարմարշեն հասցեում գտնվող։ Նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, հողամասի չափը՝ 1032քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային, բավարար, տարածաշրջանի գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջին, բարելավումներ՝ չկան։ Հողամասի կադաստրային ծածկագիրն է՝ 02-059-0106-0137։ << Բիզնես Էքսպերտ >> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից տրված գնահատման արդյունքների համաձայն հողամասի շուկայական արժեքն է 120 000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 26 371 (քսանվեց հազար երեք հարյուր յոթանասուն մեկ)ՀՀ դրամ։
ԼՈՏ № 5 Լյուբա Մնացականի Առաքելյանին և Գոռ Նորայրի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզ, համայնք Կարմրաշեն 9-րդ փողոց, 8 հասցեում գտնվող անշարժ գույք, նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագրերը ըստ առանձին շինությունների՝ 43,2ք․մ օժանդակ շինություն, 112,96 ք․մ․ անասնաշենք, շենք շինությունները գրանցված են ներքին մակերեսներով ( վկայականի համար՝ 24022015-02-0026, կադաստրային ծածկագիրը համապատասխանաբար 02-059-009-0001-002; 02-059-0009-0001-001) ։ Հողամասը զբաղեցնում է 0․0644 հա մակերես, հողամասն ըստ 24022015-02-0026 վկայականի կրում է 02-059-009-001 կադաստրային ծածկագիրը։ Տեխզննության արդյունքներով անասնաշենքը գտնվում է վատ վիճակում և շահագործվում է իր նշանակության համապատասխան։ Գնահատվող անշարժ գույքի շինարարատեխնիկական բնութագիրն է՝ կառուցման տարեթիվը՝ 1963թ․, կառուցման նյութը՝ խամ քար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, միջհարկային ծածկի նյութը փայտից, ներքին բարձրությունը՝ անասնաշենք հ=2,5մ, օժանդակ շինություն հ= 2,5մ, տանիքը՝ թերթաքար (շիֆեր), վատ վիճակ, հարկայնությունը՝ 1-ին հարկ, դռներն ու պատուհանները՝ մուտքի դուռ փայտանյութ ( վատ վիճակ), պատուհանները փայտանյութ ( վատ վիճակ)։ <<Բիզնես Էքսպերտ>> ՍՊԸ-ի անկախ գնահատողի կողմից գնահատվել է 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։ Մեկնարկային գինը սահմանվում է 307 656 (երեք հարյուր յոթ հազար վեց հարյուր հիսուն վեց) դրամ։
Սույն գործով սնանկության հատուկ հաշիվն է՝ 1150007498918919 «Ամիօ Բանկ» ՓԲԸ
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Կոնտակտներ

Հեռախոս
37499080914
Էլ. փոստ
lex.davtyan@gmail.com
Հասցե
Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300
ՍնԴ/2834/04/20 վճռով սնանկ ճանաչված Լյուբա Մնացականի Առաքելյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Աճուրդներ