Մաքս Դրայվ ՍՊԸ-ի շարժական գույքերի կրկնաճուրդ վաճառք
Հայտնում եմ Ձեզ, որ 2026թ Հունվարի 30-ին -ին ժամը 12:00-ին քաղ. գործ թիվ 2998/04/24 Մաքս Դրայվ ՍՊԸ-ի գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2026թ. Փետրվարի 24-ին ժամը 12 ;00-ին Մաքս Դրայվ ՍՊԸ-ի ՍՆԴ 2998/04/24 սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունեն Մաքս Դրայվ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված շարժական գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտով:
1. Մերսեդես Բենզ GLE 350 4 matic 2015թ արտ.,պետ համարանիշ հաշվառման վկայագիր PB 836204 գնահատվել է՝ 9.900.000 ՀՀ դրամ
2. BMW 540i 3.0 L 2017 թ արտ., պետ համարանիշ , հաշվառման վկայագիր PB930696 գնահատվել է՝10.800.000 ՀՀ դրամ
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Մաքս Դրայվ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 193000 250143800 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդի հրապարակման պահից մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին:Հեռ. 093.334.691
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37493334691
- Էլ. փոստ
- albertasoyan@mail.ru
- Հասցե
- -ք.Երևան,Տ.Մեծի 27 բն8