Անդրանիկ Շահենի Հայրապետյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Հրապարակվել է: 23.04.2026, 20:18

20.05.2025թ ժամը 15:40-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում կանցկացվի Անդրանիկ Շահենի Հայրապետյանի թիվ ՍնԴ/0660/04/25 սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը /գնի ավելացմամբ/՝ երկու լոտով.
ԼՈՏ 1. Արարատի մարզի Վեդի համայնք, Գոռավան գյուղում գտնվող 03-031-0107-0027 կադաստրային ծածկագրով 0.7918 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Անդրանիկ Շահենի Հայրապետյանին /սեփ. իրավունքի նոր վկայական N 22012013-03-0304, գրանցված 22.01.2013թ-ին, առուվաճառքի պայմնագիր՝ թիվ 76/:
Լոտի մեկնարկային գինը՝ 4.390.000 /չորս միլիոն երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. Արարատի մարզի Վեդի համայնք, Գոռավան գյուղում գտնվող ՝ 03-031-0249-0220 կադաստրային ծածկագրով 0.43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Անդրանիկ Շահենի Հայրապետյանին /սեփ. իրավունքի նոր վկայական N 07112016-03-0043, գրանցված 07.11.2016թ-ին, առուվաճառքի պայմնագիր՝ թիվ 2485/:
Լոտի մեկնարկային գինը՝ 1.600.000 /մեկ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով, իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Անդրանիկ Շահենի Հայրապետյանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ, հ/հ 2477604595340025)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլեկտրոնային փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հ. Մարտիկյանին:

Կոնտակտներ

Հեռախոս
37494348664
Էլ. փոստ
henrik.martikyan@mail.ru
Հասցե
-
Անդրանիկ Շահենի Հայրապետյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Աճուրդներ