Վահագն Ավագյանի գույքը աճուրդով վաճառելու մասին

Հրապարակվել է: 02.02.2026, 19:10

19.02.2026թ. ժամը 11:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում, 109 սենյակ հասցեում տեղի կունենա թիվ ՍնԴ/1687/04/23 սնանկության գործով Վահագն Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի բաց դասական եղանակով աճուրդը՝
Լոտ 1. Վահագն Գևորգի Ավագյանին պատկանող VOLKSWAGEN JETTA 2.5 մակնիշի 85 VV 505 համարանիշի, 3VWRG71K36M843740 նույնականացման համարով ավտոմոբիլ, 2006 թվականի արտադրության, թեթև մարդատար, սեդան ավտոմոբիլ : Ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, մասնավորապես վնասված է շարժիչի ծածկոցը, դիմացի թափարգելը, դիմապակին, հետևի թափարգելը, աջ անվածածկոցը, կանգազդանշանային լույսերը, թափքի վրա առկա են քերծվածքներ, գունաթափված հատվածներ, թափքը ենթակա է կոսմետիկ վերանորոգման :Ավտոմեքենայի սրահը գտնվում է միջինից վատ վիճակում, ունի վնասված հատվածներ, անվահեծերը գտնվում են միջին վիճակում, անվադողերը գտնվում են շահագործման համար ոչ պիտանի վիճակում : Ավտոմեքենային շարժիչը իր նախատեսված դիրքում չէր գտնվում, ընկած էր՝ շարժիչի բարձիկի վնասված լինելու պատճառով :Ավտոմեքենան երկար տարիներ /ավելի քան 7 տարի/ չի շահագործվել, ինչի արդյունքում շատ դետալներ կարող են գտնվել ոչ աշխատանքային վիճակում : Մեկնարկային գինը՝ 770,000 ՀՀ դրամ

Կոնտակտներ

Հեռախոս
37494108831
Էլ. փոստ
gshakeh@yahoo.com
Հասցե
Երևան

Կցված ֆայլեր

Վահագն Ավագյանի գույքը աճուրդով վաճառելու մասին — Աճուրդներ