«Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գույքակազմում ներառված գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

Հրապարակվել է: 02.02.2026, 20:55

2026 թվականի փետրվարի 17-ին, ժամը 14.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 20.03.2025 թվականի թիվ ՍնԴ/0602/04/25 վճռով սնանկ ճանաչված «Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի «Է. Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գույքակազմում ներառված բժշկական դիմակ արտադրող ավտոմատ սարքի աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1՝ բժշկական դիմակ արտադրող ավտոմատ սարք (գնահատված գույքն ունի ապրանքային միջին տեսք, գտնվում է անսարք վիճակում, աշխատանքը ապահովող կարևոր դետալները և հանգույցները գտնվում են անսարք վիճակում, մասնավորապես՝ հումքի եռաշերտ ծալման մեխանիզմը, մետաղալարերի անցկացման մեխանիզմը և այլ կարևոր դետալներ):
Գույքի շուկայական արժեքը կազմում է՝ 480.000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510006676276235 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան

Կոնտակտներ

Հեռախոս
37477061257
Էլ. փոստ
susanna_aslanyan@mail.ru
Հասցե
ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Չերնիշևսկի 3