Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով պարտապան «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 7/յոթ/ գույքերի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026թ. հունվարի 21-ին, ժամը՝ 16:00-ին, թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործի շրջանակներում աճուրդային վաճառքը՝ ներկայացված 7 /յոթ/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍԴ3/0003/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված «Սիփան-1» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2026թ. փետրվարի 09-ին, ժամը՝ 17:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի «Սիփան-1» ՍՊԸ-ին պատկանող թվով 1 /մեկ/ անշարժ գույքի և թվով 6 /վեց/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 7 /յոթ/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, Լոտ 34 սահմանված շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի, մեկնարկային գինը կնվազեցվի 20 /քսան/ տոկոսի չափով։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «Սիփան-1» ՍՊԸ-ի անվամբ «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817024896706 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37441224254
- Էլ. փոստ
- armen.matevosyan@lawconsult.am
- Հասցե
- -