Միլենա Վահանի Արշակյանի ՍնԴ/0716/04/25 սնանկության գործով պարտապանին պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն
2026թ. հունվարի 19-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտերի բացակայության պատճառով:
2026թ. փետրվարի 13-ին ժամը 14:30-ին Միլենա Վահանի Արշակյանի սնանկության թիվ ՍնԴ/0716/04/25 գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ) տեղի կունենա պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքի օտարումը կատարվում է ՀՀ Սնանկության դատարանի 18.12.2025թ. որոշման համաձայն: Գույքն աճուրդին ներկայացվում է մեկ լոտով: Աճուրդն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի 16-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգ»-ի համաձայն: Գույքի մեկնարկային գինե նվազեցվել է 20%-ի չափով նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնի համեմատությամբ: Ավտոմեքենան գտնվում է ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 36դ հասցեում՝ պարտապանի պահպանության ներքո:
Լոտ 1 «BMW» մակնիշի, 328 I տիպարի, 2009թ. արտադրության, 01 MA 201 պետհամարանիշի, նույնականացման համարը` WBAPH535X9A438752, գույնը` սև, թափքի տեսակը` սեդան, շարժիչը բենզինային՝ 172/234 (ԿՎ/Ձուժ) հզորության, վազքը՝ 215.732 կմ, թեթև մարդատար ավտոնեքենան: Ըստ փորձագետի ավտոմեքենայի վիճակը գնահատվում է միջինից վատ: Ավտոմեքենան շահագործման հետևանքով մաշվել է, ունի թափքի նորոգման ներկման, ուժային հանգույցների, ընթացային մասերի նորոգման կարիք: Մեկնարկային գինը 1.440.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ մինչև 06.02.2026թ. ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /, հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդի մասնակացության հայտին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 300.000 ՀՀ դրամը, գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապան՝ Միլենա Վահանի Արշակյանի անվամբ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 19300 98388668900 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը: Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ սեղմ ժամկետում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով և դրանում կատարված ՀՀ արդ. Նախարարի 16.06.2025թ. թիվ N 374-Ն հրամանով սահմանված փոփոխություններով, որոնք հանդիսանում են աճուրդի կանոնակարգը:
Լոտը ուսումնասիրելու, կանոնակարգին ծանոթանալու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանին (հեռ 091.46 16 06):
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37444946634
- Էլ. փոստ
- zhirayrarabyan@mail.ru
- Հասցե
- -ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ, 77 տուն