Նելսոն Վարդանի Պետիկյանի գործ թիվ ՍնԴ/0537/04/25/ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
12.01.2026թ -ին հայտարարված Նելսոն Վարդանի Պետիկյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
03.02.2026թ-ին ժամը 14:00-ին Նելսոն Վարդանի Պետիկյանի /գործ թիվ ՍնԴ/0537/04/25/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք, 1-ին հարկ հասցեում կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, գույքի մեկնարկային արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի արժեքից և համապատասխանաբար կազմում է ՝ 478․720 ՀՀ դրամ։
Լոտ 1 - «OPEL ASTRA 1․6» մակնիշի 37 CV 412 հաշվառման համարանիշով, ունիվերսալ թափքի տեսակի սև մետալիկ գույնի 2002թ․-ի արտադրության, նույնացման համար՝ WOLOTGF3522056944 ավտոմեքենա:
Ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում, թափքի վրա առկա են բազմաթիվ քերծվածքներ, արտաքին հարվածների հետքեր, լուսարձակները ջարդված են, անվադողերը մաշված, մարտկոցը բացակայում է, շարժիչը և փոխանցման տուփը ենթակա են ընթացիկ վերանորոգման, ընթացքային դետալները մաշված են, սրահը մաշված է մեքենան կարիք ունի հիմնավերանորոգման։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 29.01.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192791 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարողեք էլեկտրոնային փոստով Avagyan-gevorg@yandex.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091/094 401 922։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491401922
- Էլ. փոստ
- avagyan-gevorg@yandex.ru
- Հասցե
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.