Արսեն Վերդիկի Սարգսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
14.01.2026թ -ին հայտարարված Արսեն Վերդիկի Սարգսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
05.02.2026թ-ին ժամը 13:00-ին Արսեն Վերդիկի Սարգսյանի /գործ թիվ ՍնԴ/1675/04/21/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք, 1-ին հարկ հասցեում կանցկացվի Արսեն Վերդիկի Սարգսյանին սեփականության, համասեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պարտապանի վարկային պարտավորությունների կատարման համար Պարտապանին և երրորդ անձին պատկանող գրավադրված գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, որի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից.
Լոտ 1․ ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Ուջան, Անդրանիկի փող․, 3-րդ փակուղի թիվ 6 բնակելի տուն, 174,3/քմ/ մակերեսով, 12․8 /քմ/ մակերեսով ամառային խոհանոց, 20,0 /քմ/ մակերեսով թոնրատուն և 0,205 /հա/ մակերեսով տնամերձ հողամաս, սեփականության վկայական թիվ 2042951, հանդիսանում է Նենիկ Թովմասի Սարգսյանի 3/4 և Արսեն Վերդիկի Սարգսյանի 1/4 բաժնային սեփականությունը , ¦Նոր Հորիզոն § ՈՒՎԿ ՓԲԸ գրավ – 3 430 107 ՀՀ դրամ,
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարիչին փոխանցելու /տրամադրելու/ համար։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակցության հայտ, որին կից ներկայացվում է՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով․
բ/ աճուրդի մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան 300 000 ՀՀ դրամ։
գ/ նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Նախավճարը կազմում է ՝ լոտի մեկնարկային 5 /հինգ/ տոկոսը։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10 000 ՀՀ դրամ ։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին » թիվ 116-Ն հրամանին։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդին մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192756 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը։ Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթո, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող /հավաստող/ պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով։ Աճուրդն անցակցվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկաց մասնակիցը։
Եթե հայտ ներկայացրած անձը չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքներիկ մասին արձանագրությունը ստորագրած անձը պատրավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո ՝ տասն օրվա ընթացքու՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և և սահմանված վճարումն երի կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարիչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։ Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ /ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից։
Աճուրդը կազմակերպվելու և անցակցվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37491401922
- Էլ. փոստ
- avagyan-gevorg@yandex.ru
- Հասցե
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.