Թիվ ՍնԴ/2002/04/19 սնանկության գործով պարտապան «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00829977) պատկանող սուրճի արտադրական սարքավորումների բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 13.01.2026, 19:47

Թիվ ՍնԴ/2002/04/19 սնանկության գործով 14.02.2020թ. սնանկ ճանաչված «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման ապահովման դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված և պարտապան՝ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի՝ սուրճի արտադրական սարքավորումների 2026թ. հունվարի 12-ին, ժամը 17:00-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
2026թ. փետրվարի 09-ին, ժամը 16:30-ին թիվ ՍնԴ/2002/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /նախագահող դատավոր՝ Բ.Մկրտչյան/ 14.02.2020թ. թիվ ՍնԴ/2002/04/19 վճռով սնանկ ճանաչված պարտապան «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի /ՀՎՀՀ՝ 00829977, Գրանցման համար՝ 282.110.02874, հասցեն՝ ք. Երևան, Սմբատ Զորավարի 55/ Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, պարտապան «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման ապահովման դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված և պարտապան՝ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի՝ սուրճի արտադրական սարքավորումների աճուրդային վաճառքը՝ կրկնաճուրդը, ներկայացված 1 /մեկ/ լոտով, ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված անվանացանկի և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, Լոտ 1 սահմանված գույքերի՝ սուրճի արտադրման սարքավորումների մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 /քսան/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «Ֆուդո» ՀՁ ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402090510000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով

Կոնտակտներ

Հեռախոս
37441224254
Էլ. փոստ
armen.matevosyan@lawconsult.am
Հասցե
-

Կցված ֆայլեր