«ՏԷՄ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3433/04/22 սնանկության գործով 27․01․2026թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին
2026թ․ հունվարի 27-ին ժամը 15:00-ին «ՏԷՄ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/3433/04/22 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 6 – DODGE DURANGO մակնիշի, 35 AL 082 հաշվառման համարանիշով ավտոմեքենա /նույնացման համարը՝ 1B4HS28YXWF227234, թ/տ՝ 1998, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, շարժիչի տեսակը՝ բենզինային, անիվները՝ միջին, անվահեծերը՝ ալյումինե, սրահը՝ կտորե, փ/տ՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, քարշակը՝ լիաքարշակ, թափքի վրա առկա են գունաթափված, լաքաթափված, դեֆորմացված, կորոզիայի ենթարկված հատվածներ, վնասված է նաև դիմապակին/, մեկնարկային գինը՝ 177.152 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի «Կումայրի» մասնաճյուղի «ՏԷՄ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 19300830934900, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494700073
- Էլ. փոստ
- mkrtchyangar@mail.ru
- Հասցե
- ք.Գյումրի,Գ.Նժդեհի 8-29