ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՓԲԸ – ի սնանկության թիվ ՍՆԴ/3223/04/21 գործով <<Հայբիզնեսբանկ>> /ԱՄԻՕ ԲԱՆԿ/ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին:
2026թ․ հունվարի 27-ին, ժամը՝ 15։00 նշանակված է ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՓԲԸ – ի սնանկության գործով Հայբիզնեսբանկ /ԱՄԻՕ ԲԱՆԿ/ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով։
Լոտ. 1. ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՓԲ ընկերությանը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 18 12 2012թ տրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ29/226 /նախկին 14/479/ թույլտվությամբ, թիվ ԼՎ-226 լեռնահատկացման ակտով տրամադրված, թիվ ՊՎ-226 ընդերքօգտագործման պայմանագրի շրջանակներում, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք, Ճամբարակ, գյուղ՝ Ներքին Ճամբարակ, Սիրունձորի գաբրոների հանքավայրի շահագործման /պաշարի հանքահանման/ իրավունքի մնացորդային ժամանակահատվածի / 9 տարի գնահատման պահի դրությամբ / նկատմամբ։ Մեկնարկային գինը՝ 42 630 300 /քառասուներկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ։ Գույքը գրավադրված է Հայբիզնեսբանկ /ԱՄԻՕ ԲԱՆԿ / ՓԲԸ-ում ։ Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք /այդ թվում՝ օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություններ/, որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար։
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը։ Աճուրդին ցանկացողները , ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք Երևան, Օտյան 53/2 հասցեով։ Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը։ Նախավճարը կազմում է տվյա լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը։
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, վճարելով մուտքի վճար՝ 5 000 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ում բացված ՊԵՐԼԱՐՈ ԼՈԿԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ՓԲ ընկերության սնանկության հատուկ 16069047817912 հաշվեհամարին։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ։ Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել աճուրդի արձանագրությունը, նրան չի վերադարձվում նախավճարը։ Եթե հայտ ներկայացրած ահձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է։ Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ նախարարի 16 մարտի 2020թ թիվ 116-Ն հրամանով։
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ՝ Հ Գևորգյանին՝ 094 419915 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494419915
- Էլ. փոստ
- g.harut53@gmail.com
- Հասցե
- ք Երևան, Արցախի 8/2, բն 25