Գործ թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 26.12.2025, 17:34

14.01.2026թ. ժամը 13.00-ին Թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով սնանկ ճանաչված <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 8՝ KAMAZ մակնիշի, 53212 տիպարի, 1990թ․ արտադրության, 999 LL 36 հաշվառման համարանիշով, XTC532127L0062892 նույնացման համարով, սեփ. վկայական 07AA629734, <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը առկա չէ: Բեռնատարի վրա առկա են վնասված, կոռոզիայի ենթարկված հատվածներ։ Անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, անվահեծերը՝ միջին վիճակում, ակնհայտ վնասված, դեֆորմացված հատվածներ չեն նկատվել։ Սրահը՝ կտորե երեսպատված, մաշված, պատռված հատվածներ չեն նկատվել։ Շարժիչը՝ դիզելային, փոխանցման տուփը՝ մեխանիկական: Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն։ Ավտոմեքենայի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար։ Լոտի մեկնարկային գինն է 2 000 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հ/հ 2474203312630000 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ աճուրդավարը դիմում է դատարան արգելանքները և սահմանափակումները վերացնելու միջնորդությամբ, այնուհետև արգելանքները և սահմանափակումները ՀՀ ԱՆ ՀԿԱԾ և այլ իրավասու պետական մարմինների կողմից վերացվելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ կնքվում է առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Լոտին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել աշխատանքային օրերին և ժամերին <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091484005 հետախոսահամարով:

Կոնտակտներ

Հեռախոս
37491484005
Էլ. փոստ
xachaturlaw@gmail.com
Հասցե
ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.
Գործ թիվ ԿԴ1/0052/04/18 սնանկության գործով պարտապան <Արզնի Գրուպ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ