N: ՍնԴ/1368/04/25 սնանկության գործով հրապարակային սակարկությունով (բաց աճուրդ) գույք վաճառելու մասին

Հրապարակվել է: 25.12.2025, 19:56

Պարտապան` «ՌԱՖ ՇԻՆ77» ՍՊԸ սնանկության գործով (գործ` թիվ ՍնԴ/1368/04/25) 16.01.2026թ.-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտասի պող. 16, բնակարան 98 հասցեում կանցկացվի հրապարակային սակարկությունով (բաց աճուրդ) գույքի վաճառք: Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը`
Լոտ-1 - Գույքի անվանումը՝ N 16082021-01-0057 սեփականության իրավունքի վկայականով անշարժ գույք, Գտնվելու վայրը (հասցեն)` ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա Նոյ թաղամաս 144 տուն, Տեսակը և նպատակային նշանակությունը` բնակելի տուն, մակերեսը՝ 512,3 քմ. (կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0210-0035-001-000), հողամաս` բնակավայրերի, մակերեսը՝ 0,0781 հա (կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0210-0035):
Գույքը հանդիսանում է երրորդ անձ գրավատուների պատկանող` պարտապան «ՌԱՖ ՇԻՆ77» ՍՊԸ վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 205.250.000 (երկու հարյուր հինգ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե` ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի մասնակցության հայտերը կազմվում և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը.
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
2) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
3) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) լիազորագիր և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
5) աճուրդի մասնակցության վճարի՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և նախավճարի՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարումները հավաստող փաստաթղթեր (անդորրագիր):
Աճուրդի շրջանակում բոլոր վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474705169950005 (որպես ստացող` նշելով «ՌԱՖ ՇԻՆ77» ՍՊԸ /ՀՎՀՀ 01286702/):
Աճուրդը կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդում հաղթող կհամարվի առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձի կողմից գույքի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը, վճարվում է սնանկության հատուկ հաշվին, արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, դիմելով կառավարիչ՝ Ա.Խաչատրյանին /հեռ.091218532/:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

Կոնտակտներ

Հեռախոս
37491218532
Էլ. փոստ
argam.sgk@gmail.com
Հասցե
ք. Երևան, Օտյան 53/2
N: ՍնԴ/1368/04/25 սնանկության գործով հրապարակային սակարկությունով (բաց աճուրդ) գույք վաճառելու մասին — Աճուրդներ