Ալբերտ Արթուրի Կարապետյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին
19.12.2025թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում նշանակված Ալբերտ Արթուրի Կարապետյանի ՍնԴ/1726/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
20.01.2025թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Ալբերտ Արթուրի Կարապետյանի ՍնԴ/1726/04/24 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1. Ալբերտ Կարապետյանին և Անահիտ Թերզիկյանին Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Ն.Ստեփանյան 3/6 շենք, 70բն. հասցեի անշարժ գույք, մակերեսը 75.3 քմ, ներքին հարդարանքը լավ, մեկնարկային գինը 44,820,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Ալբերտ Կարապետյանին և Անահիտ Թերզիկյանին Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Ն.Ստեփանյան 3/6 շենք 136բն. հասցեի անշարժ գույք, մակերեսը 75.1 քմ, ներքին հարդարանքը լավ, մեկնարկային գինը 44,640,000 ՀՀ դրամ:
Ն.Ստեփանյան 3/6 շենքի թիվ 70 և Ն.Ստեփանյան 3/6 շենքի թիվ 136 բնակարանները փաստացի միավորված են և ունեն մեկ ընդհանուր մուտք շքամուտքից:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Ալբերտ Կարապետյանի սնանկության հատուկ հաշվին՝11811039730400
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք 08.01.2026թ.-ից մինչև 13.01.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Ալբերտ Արթուրի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37493955881
- Էլ. փոստ
- samson6122@mail.ru
- Հասցե
- ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1