Թիվ ՍնԴ/2266/04/22 սնանկության գործով պարտապան ԱՁ Արամ Ռուբիկի Անտոնյանի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2266/04/22 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան ԱՁ Արամ Ռուբիկի Անտոնյանի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, Արամ Ռուբիկի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 2 /երկու/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, 2025թ., դեկտեմբերի 17-ի, ժամը 16:00-ի, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 /երկու/ լոտով, չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
2026թ. հունվարի 13-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2266/04/22 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան ԱՁ Արամ Ռուբիկի Անտոնյանի /պետական գրանցման համար՝ 52.1023669, ՀՎՀՀ՝ 47823079, հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Վերին Արտաշատ, Գնունու փողոց, 26 տուն, ն/ք՝ 003422045, տրված՝ 13.02.2014թ.-ին 027-ի կողմից, սոց. քարտ՝ 1408830221, ծնված՝ 04.08.1983թ./ սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 05.10.2022թ-ի թիվ ՍնԴ/2266/04/22 վճռով սնանկ ճանաչված պարտապան ԱՁ Արամ Ռուբիկի Անտոնյանի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, Արամ Ռուբիկի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 2 /երկու/ շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 /երկու/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, շարժական գույքերի՝ տրանսպորտային միջոցների մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 /քսան/ տոկոսի չափով :
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ ԱՁ Արամ Ռուբիկի Անտոնյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402614330000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված իրավական ակտը հանդիսանում է աճուրդի կանոնակարգը։
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37441224254
- Էլ. փոստ
- armen.matevosyan@lawconsult.am
- Հասցե
- -