ՍնԴ/0300/04/22 վճռով սնանկ ճանաչված «Բարի Սամարացին» ՍՊԸ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
04․12․2025թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/0300/04/22 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 109 սենյակում նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու հիմքով: «Բարի Սամարացին» ՍՊԸ գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքի կրկնաճուրդը նշանակվում է 16.01.2026թ-ին ժամը 11:00-ին ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 109 սենյակում։
ԼՈՏ № 1 Երևան, Էրեբունի Նոր Արեշի 22-րդ փողոց 117/7 հասցեում գտնվող արտադրամասը, որը գրավադրված է հօգուտ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի։ Գույքի իրացումը թույլատրվել է ՀՀ սնանկության դատարանի 12/12/2024թ-ի որոշմամբ։ Գույքը նկարագրված է «Բիզնես էքսպերտ» ՍՊԸ 21/06/2024թ-ի թիվ 314 գնահատման հաշվետվությամբ, որի համաձայն շուկայական արժեքը կազմում է 1,334,050,000 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունչորս միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ։ Անշարժ գույքը, համաձայն թիվ 1442162 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պատկանում է Հովհաննես Հովակիմյանին։
Համաձայն ՄՏ-07012025-01-0060 միասնական տեղեկանքի՝ անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը: Սահմանափակումներ բաժնում նշված է ՍնԴ/0300/04/22 և ՍնԴ/2899/04/23 գործերով կիրառված արգելանքները: Գնորդի հետ առուվաճառքի պայմանագիրը կստորագրվի միայն այդ պահի դրությամբ գործող արգելանքները վերացնելուց հետո:
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում գրառված ծածկագրերը համապատասխանեցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական միասնական էլեկտրոնային մատյանում լրացված տվյալներին: Գույքը առկա է քարտեզում, սակայն գծային չափերը և մակերեսը չեն համապատասխանում վկայականում առկա գծային չափերին: Միասնական տեղեկանքում նշված գծային չափերի անհամապատասխանությունը շտկելու պարտականությունը կամ դրա հետ կապված ռիսկերի հնարավոր բացասական հետևանքները կրելու է գնորդը: Ըստ ՀՀ կառավարության 1517-Ն որոշման հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների է, գործառնականը՝ արդյունաբերական:
Մեկնարկային գինը սահմանվում է 305,187,849.63 դրամ (երեք հարյուր հինգ միլիոն հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր քառասունինն դրամ և վաթսուն երեք լումա)։
Սույն գործով սնանկության հատուկ հաշիվն է՝ 1150004359889801 «Ամիօ բանկ» ՓԲԸ
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37499080914
- Էլ. փոստ
- lex.davtyan@gmail.com
- Հասցե
- Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300