«Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի առաջին աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026 թվականի հունվարի 14-ին, ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 29.07.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի ներկայացված գույքը գնահատվել էր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից: Աճուրդի ներկայացվող գույքի գինը նվազեցվել է 20 % ով և կազմում է ՝400.800 ՀՀ դրամ :
ԼՈՏ հ/հ Անվանումը
Քանակ Միավորի արժեք Արժեքներ
1 1 Բետոնախառնիչ 1 56.000
2 2 Պերֆորատոր( էլ.մուրճ)չաշխատող 1 12.000
3 3 Պերֆորատոր TOTAL 1 16.000
4 4 Պերֆորատոր RH 38 MX 1 20.000
5 5 .Հորատիչ չաշխատող 1 8.000
6 6 Զոդման ապարատ EMTOP 1 12.000
7 7 Գեներատոր բենզին (5.5 Կվ) 1 48.000
8 8 Ջրի պոմպ բենզինային 1 36.000
9 9 Ջրի պոմպ խորքային չաշխատող 4.000
10 10 Համակարգիչ LG (համակարգ.օպ) մոնիտոր,պրոցեսոր,ստեղնաշար 2 կոմպլեկտ 40.000 80.000
11 11 Տպիչ սարք HP laser 1020 1 8.000
12 12 Մետաղական պահարան 1 4.800
13 13 2 դռնանի պահարան 1 16.000
14 14 Բազկաթոռ կաշվից (տնօրեն) 1 20.000
15 15 Գրասենյակային աթոռ 2 4.000 8.000
16 16 Անիվներով կտորից աթոռ 1 8.000
17 17 Փափուկ նստատեղով մետաղյա աթոռ 6 4.000 24.000
18 18 Գրասենյակային սեղան 1 20.000
Ընդամենը 400.800
Բոլոր գույքերը օգտագործված են, մասամբ ապակոմպլեկտավորված ունեն վերանորոգման կարիք: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին, ինչպես նաև բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում գործող թիվ 11807046547100 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 094-22-19-85։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494221985
- Էլ. փոստ
- nazaryanx@mail.ru
- Հասցե
- ք. Երևան,Ազատության 14-54