Թիվ ՍնԴ/4300/04/24 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 06.05.2026, 21:58

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի ապրիլի 30-ին ժամը 14.15-ին հայտարարված ՀՀ սնանկության դատարանի 31.01.2025թ. թիվ ՍնԴ/4300/04/24 վճռով սնանկ ճանաչված Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի (անձնագիր՝ AP0689567, տրված՝ 25.01.2017թ., 032-ից, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայր, 6-րդ փողոց, տուն 14, այսուհետ նաև՝ Պարտապան) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը չի կայացել, քանի որ աճուրդին մասնակցելու համար որևէ անձ հայտ չի ներկայացրել:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2026 թվականի մայիսի 25-ին ժամը 14.15-ին կանցկացվի Պարտապանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանի գույքի կազմում ներառված, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող վաճառքի ենթակա հետևյալ գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտերով.
Լոտ 3. ՀՀ, Սյունիքի մարգ, համայնք Խնձորեսկ, 2-րդ փողոց, 13 բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 0,134 հա, կադաստրային ծածակագիրը՝ 09-045-0027-0008, սեփականության իրավունքի վկայական՝ 04082015-09-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Բնակելի տան մակերեսը՝ 259,4 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 09-045-0027-0008-001, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն) հասցեում գտնվող անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է Զոյա Սաշիկի Բաղդասարյանին: Անշարժ գույքը գրավադրված է «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը կազմում է 6.000.713 ՀՀ դրամ:
Լոտ 4. Կով, քանակը՝ 3, միավորի արժեք՝ 163,578 ՀՀ դրամ, տարիքը՝ 7-8 տարեկան, կաթնատվությունը՝ 10-12 լիտր, կեղտոտ քաշը՝ 300 կգ, մաքուր քաշը՝ 150 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 490.733 ՀՀ դրամ:
Կովերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 5. Հորթ (մոզի), քանակը՝ 4, միավորի արժեքը՝ 107.617 ՀՀ դրամ, տարիքը՝ 18 ամիս, մաքուր քաշը՝ 130-140 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 430.467 ՀՀ դրամ:
Հորթերը գրավադրված են «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ում:
Լոտ 6. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 107.617 ՀՀ դրամ, տարիքը` 14 -15 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 107.617 ՀՀ դրամ:
Լոտ 7. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 163.578 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 163.578 ՀՀ դրամ:
Լոտ 8. Ձի, քանակը` 1, միավորի արժեքը` 163.578 ՀՀ դրամ, տարիքը` 8-10 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 163.578 ՀՀ դրամ:
Լոտ 9. Քուռակ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 77.484 ՀՀ դրամ, տարիքը՝ 1 տարեկան:
Մեկնարկային գինը կազմում է 77.484 ՀՀ դրամ:
Լոտ 10. Մայր խոզ, քանակը՝ 1, միավորի արժեքը՝ 86.093 ՀՀ դրամ, տարիքը՝ 9 տարեկան, կեղտոտ քաշը՝ 150-160 կգ, մաքուր քաշը՝ 120 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 86.093 ՀՀ դրամ:
Լոտ 11. Գոջի, քանակը՝ 6, միավորի արժեքը՝ 19.371 ՀՀ դրամ, մաքուր քաշը՝ 25 կգ:
Մեկնարկային գինը կազմում է 116.226 ՀՀ դրամ:
Վաճառքի ներկայացված տնային կենդանիները (Լոտեր 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ) պատկանում են Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ՝ մինչև 18/05/2026թ-ը ներառյալ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Երևանի նստավայրի գրասենյակ՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 (հինգ) տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի՝ սնանկության հատուկ հաշվին («Արարատբանկ» ԲԲԸ, հ/հ 1510085104491000)՝ որպես ստացող նշելով Ռոբերտ Բաղդասարյանին: Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից՝ կապ հաստատելով վերջինիս հետ: Լոտերը ուսումնասիրելու համար (մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը) կարող եք այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայրում գտնվող համապատասխան հասցեներ՝ նախապես կապ հաստատելով սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ (հեռ. +37499 507-450, էլեկտրոնային հասցե` mikaelyan.arman@gmail.com): Աճուրդին առնչվող այլ ցանկացած հարցով աշխատանքային օրերին և ժամերին կարող եք կապ հաստատել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանի հետ: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով:

Կոնտակտներ

Հեռախոս
37499507450
Էլ. փոստ
mikaelyan.arman@gmail.com
Հասցե
ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4
Թիվ ՍնԴ/4300/04/24 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Սպարտակի Բաղդասարյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, Պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ