Վարոս Համայակի Նիկոլայանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 05.12.2025, 19:38

2025 թ. դեկտեմբերի 05-ին ժամը 13:00-ին Վարոս Համայակի Նիկոլայանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել ՝ հայտ ներկայացրած Կորյուն Վանիկի Բադալյանի կողմից չներկայանալու պատճառով:

2026 թ. հունվարի 08-ին ժամը 13:00-ին Վարոս Համայակի Նիկոլայանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունի 1, 304 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Վարոս Համայակի Նիկոլայանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական / գնի ավելացման / եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1 - VAZ մակնիշի, 2106 տիպարի, 35 SV 194 հաշվառման համարանիշի, XTA210610M2483018 նույնացման համարով տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցը արտադրվել է 1990թ., գույնը՝ կանաչ, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, շարժիչը՝ բենզինային: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Անդրանիկի փողոց, 32 շենքի բակում:

Աճուրդի ներկայացված գույքի արժեքը չի նվազեցվել նախորդ աճուրդի մեկնարկային գնից:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 199,885 / հարյուր իննսունինը հազար ութ հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.12.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Վարոս Համայակի Նիկոլայանի անվամբ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150014374134187 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Վարոս Համայակի Նիկոլայանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Կոնտակտներ

Հեռախոս
37491509504
Էլ. փոստ
maratharutyunyan89@gmail.com
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.
Վարոս Համայակի Նիկոլայանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ