«Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի պարտավորության դիմաց 3-րդ անձ գրավատույին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2025 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍՆԴ0904/04/19 սնանկ ճանաչված «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍՆԴ0904/04/19 սնանկ ճանաչված «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի պարտավորության դիմաց երրորդ անձ գրավատուի կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի առաջին աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍՆԴ0904/04/19 սնանկ ճանաչված «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍՆԴ0904/04/19 սնանկ ճանաչված «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ-ի պարտավորության դիմաց երրորդ անձ գրավատուի կողմից «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված ՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին 15.09.2025թ. որոշմանը : Աճուրդի ներկայացված գույքը գնահատվել էր «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից : Աճուրդի ներկայացվող գույքի գինը նվազեցվել է 10 % ով և կազմում է 103.005.000 ՀՀ դրամ :
Լոտ 1- ք.Երևան, Կերտրոն, Մ.Խորենացի փողոց 2 շենք, 5-6 բնակարան հասցեում /վկայական N 2561410, մակերեսը՝ 111,1 ք մ/ անշարժ գույքը ՝ 103.005.000 /մեկ հարյուր երեք միլիոն հինգ հազար / ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Գույքի համառոտ նկարագրություն՝ ք.Երևան, Կերտրոն, Մ.Խորենացի փողոց 2 շենք, 5-6 բնակարանը կառուցվել է 50-60 ական թվականներին: Գույքը տեղակայված է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում մեկ ընդհանուր մուտքով, որը ներկայիս միավորվել է երկու բնակարանի 5բն և 6 բն : Բնակարանը վերանորոգված է ,ունի ներկառուցված բուխարի,ջեռուցման համակարգ, սանհանգույց 2 հատ և բաց պատշգամբ նայող դեպի փողոց : Բնակարանում առկա է 2 ինքնակամ դռան բացվածք և 1.9 ք.մ ինքնական կցակառույց :
Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման ամբողջ գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման,բնակիչնների վտարում, գույքը գնորդին փոխանցելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 300.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում գործող թիվ 2473607847860003 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
- Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան ,Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 15-00 կամ նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ կամ զանգահարելով ՝ 094-22-19-85 հեռ.:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37494221985
- Էլ. փոստ
- nazaryanx@mail.ru
- Հասցե
- ք. Երևան,Ազատության 14-54