«ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
21.11.2025թ. ժամը 11:00-ին հայտարարված «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել:
2025 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդ-վաճառք։
Լոտ 6. «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը պատկանող MERCEDES-BENZ մակնիշի, ACTROS 1840 տիպարի, 055 AA 10 հաշվառման համարանիշի, WDB9540331K257341 նույնացման համարով բեռնատար / թամբային քարշակ /: Թողարկման տարեթիվը՝ 1997 թվական: Գույնը սպիտակ: Զանգվածն առանց բեռնվածության ընդհանուր 7,500կգ., թույլատրված զանգվածը՝ 18,000կգ.: Շարժիչը՝ դիզելային: Շարժիչը դիզելային:
Սրահը՝ կտորե, գտնվում է միջինից վատ վիճակում, առկա են մաշված և պատռված հատվածներ նստատեղերին։ Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջինից վատ վիճակում։ Թափքի վրա առկա են գունաթափված և կոռոզիայի ենթարկված հատվածներ, ենթակա են վերանորոգման, վնասված է առջևի թափարգելը։ Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են նորմալ վիճակում: Բեռնատարը / թամբային քարշակ / գտնվում է աշխատանքային վիճակում։
Շուկայական արժեքը կազմում է 884,000 (ութ հարյուր ուսունչորս հազար) / ՀՀ դրամ։
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր ՀՀ ֆինանսների նախարարության գրավի իրավունքը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում «ԴԵՆՏԱԼ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ թիվ 220098538659000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է` 20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37477443822
- Էլ. փոստ
- vahnaz@mail.ru
- Հասցե
- Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5