ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին պատկանող, գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Հրապարակվել է: 07.05.2026, 20:07

30․04.2026թ. ժամը 15։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին պատկանող, գրավադրված գույքի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026թ. հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ ճանաչված Սեդա Սերյոժայի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 29.01.2026թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է․
Լոտ 1 – ՀՀ, Գեղարքունիքի մարզ ք. Սևան Շինարարների փողոց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույք /275.11 քմ ընդհանուր մակերեսով խանութ, 0.044226 հա ընդհանուր մակերեսով հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26032020-05-0020/ - մեկնարկային արժեքը կազմում է 44.370.000 (քառասունչորս միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 29.05․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Կոնտակտներ

Հեռախոս
37477191076
Էլ. փոստ
artakvarpet@mail.ru
Հասցե
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Կցված ֆայլեր

ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին պատկանող, գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Աճուրդներ