Աշոտ Սիրեկանի Իլոյանի և Հասմիկ Փայլակի Իլոյանի թիվ ՍնԴ/1363/04/21 սնանկության գործով 08․12․2025թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին

Հրապարակվել է: 20.11.2025, 15:54

2025թ. դեկտեմբերի 8-ին ժամը 15:30-ին Աշոտ Սիրեկանի Իլոյանի և Հասմիկ Փայլակի Իլոյանի թիվ ՍնԴ/1363/04/21 սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 6 լոտ`

Լոտ 2 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/1 հասցեում գտնվող 20 բնակարան /սեփ․վկայական՝ 28032023-08-0057, տրվ․՝ 28.03.2023թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0032, մակերեսը՝ 0,08925 հա, բնակարանի կադ․ ծածկագիրը՝ 08-001-0550-0032-001-020, մակերեսը՝ 155,83 քմ, հարկայնությունը՝ 5/3, առանց ներքին հարդարման, հանդիսանում է գրավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում /, մեկնարկային գինը՝ 9.366.782 ՀՀ դրամ։
Լոտ 3 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/1 հասցեում գտնվող 1 սպասարկման սրահ /սեփ․վկայական՝ 28032023-08-0061, տրվ․՝ 28.03.2023թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0032, մակերեսը՝ 0,08925 հա, սպասարկման սրահի կադ․ ծածկագիրը՝ 08-001-0550-0032-001-107, մակերեսը՝ 75,99 քմ, նպատակային նշանակությունը՝ հասրարակական, հարկայնությունը՝ 5 հարկանի շենքի կիսանկուղ, ներքին հարդարումը՝ բարվոք, հանդիսանում է գրավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում /, մեկնարկային գինը՝ 5.348.097 ՀՀ դրամ:
Լոտ 9 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/1 հասցեում գտնվող 8 բնակարան /սեփ․վկայական՝ 14122016-08-0008, տրվ․՝ 14.12.2016թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0032, մակերեսը՝ 0,003285 հա, բնակարանի կադ․ ծածկագիրը՝ 08-001-0550-0032-001-008, մակերեսը՝ 150,02 քմ, հարկայնությունը՝ 5/2, ներքին հարդարումը՝ լավ, հանդիսանում է գրավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում /, մեկնարկային գինը՝ 12.073.865 ՀՀ դրամ։
Լոտ 11 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/1 հասցեում գտնվող 32 ձեղնահարկ /սեփ․վկայական՝ 28032023-08-0055, տրվ․՝ 28.03.2023թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0032, մակերեսը՝ 0,08925 հա, բնակարանի կադ․ ծածկագիրը՝ 08-001-0550-0032-001-032, մակերեսը՝ 54,1 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, հարկայնությունը՝ 5 հարկանի շենքի ձեղնահարկ, առանց ներքին հարդարման, հանդիսանում է գրավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում /, մեկնարկային գինը՝ 2.918.063 ՀՀ դրամ։

Լոտ 13 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/1շ․ հասցեում գտնվող 18/1 բնակարան /սեփ․վկայական՝ 28032023-08-0052, տրվ․՝ 28.03.2023թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0032, մակերեսը՝ 0,08925 հա, բնակարանի կադ․ ծածկագիրը՝ 08-001-0550-0032-001-100, մակերեսը՝ 33․54 քմ, հարկայնությունը՝ 5/2, հանդիսանում է գրավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում/, մեկնարկային գինը՝ 7.857.000 ՀՀ դրամ։
Լոտ 14 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ախուրյանի խճ․ 1/11 հասցեում գտնվող հողամաս //սեփ․վկայական՝ 20022018-08-0037, տրվ․՝ 20.02.2018թ․, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 08-001-0550-0035, մակերեսը՝ 0,018452 հա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/, մեկնարկային գինը՝ 2.988.900 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը/ բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Աշոտ Սիրեկանի Իլոյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150013227897868, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր․ 7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Կոնտակտներ

Հեռախոս
37494700073
Էլ. փոստ
mkrtchyangar@mail.ru
Հասցե
ք.Գյումրի,Գ.Նժդեհի 8-29
Աշոտ Սիրեկանի Իլոյանի և Հասմիկ Փայլակի Իլոյանի թիվ ՍնԴ/1363/04/21 սնանկության գործով 08․12․2025թ. կազմակերպված կրկնաճուրդ-վաճառքի մասին — Աճուրդներ