Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 12.45-ին հայտարարված Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի (ՀՎՀՀ՝ 46427812, հասցե` Արարատի մարզ, գ. Ավշար, Գ. Արթուրի փ., տ.17) պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը կայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդ չլինելու պատճառով:
Ըստ այդմ, ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում 2025 թվականի դեկտեմբերի 05-ին ժամը 12.45-ին կանցկացվի Ա/Ձ Հրաչիկ Մալխասյանի պարտավորությունների կատարման միջոց հանդիսացող, պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:
Գույքը աճուրդի է ներկայացվում հետևալ լոտերով.
Լոտ 3. Կշեռք (մեծ)-1 հատ: Աճուրդին ներկայացվող շարժական գույքի մեկնարկային գինը կազմում է 5.073 ՀՀ դրամ:
Լոտ 4. Կշեռք (փոքր)-1 հատ: Աճուրդին ներկայացվող շարժական գույքի մեկնարկային գինը կազմում է 3.382 ՀՀ դրամ:
Լոտ 6. Պտղի կորիզը հանող և կեղևազրկող սարք, արտադրությունը՝ Չինաստան, վիճակը՝ լավ: Աճուրդին ներկայացվող սարքավորման մեկնարկային գինը կազմում է 134.566 ՀՀ դրամ:
Լոտ 7. Յուղի կորզման մամլիչ, արտադրությունը՝ Չինաստան, վիճակը՝ լավ: Աճուրդին ներկայացվող սարքավորման մեկնարկային գինը կազմում է 294.316 ՀՀ դրամ:
Լոտ 8. Բջջային հեռախոս Iphone 6 16GB, վիճակը՝ աշխատանքային: Աճուրդին ներկայացվող հեռախոսի մեկնարկային գինը կազմում է 5.911 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են պարտապանի անվամբ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 15100622708727՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Երևանի նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասը) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕց վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:
Կոնտակտներ
- Հեռախոս
- 37499507450
- Էլ. փոստ
- mikaelyan.arman@gmail.com
- Հասցե
- ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4