«ԴԻԿՍԻՆ» ՍՊԸ սնանկության գործով գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

Հրապարակվել է: 19.11.2025, 14:53

2025թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին «ԴԻԿՍԻՆ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հացեում կանցկացվի թիվ ՍնԴ/0483/04/24 սնանկության գործով պարտապան «ԴԻԿՍԻՆ» ՍՊԸ գույքի աճուրդը՝ երկու ԼՈՏ-երով, համապատասխան ենթալոտերով: Գույքերն իրենցից ներկայացնում են՝
Լոտ 1.՝
Ենթալոտ 1. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,530 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 1-ի մեկնարկային գինը կազմում է 666,816 ՀՀ դրամ:
Ենթալոտ 2. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,210 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 2-ի մեկնարկային գինը կազմում է 619,712 ՀՀ դրամ:
Ենթալոտ 3. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,660 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 3-ի մեկնարկային գինը կազմում է 685,952 ՀՀ դրամ:
Ենթալոտ 4. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,670 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 4-ի մեկնարկային գինը կազմում է 687,424 ՀՀ դրամ:
Ենթալոտ 5. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,590 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 5-ի մեկնարկային գինը կազմում է 675,648 ՀՀ դրամ:
Ենթալոտ 6. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 4,870 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 6-ի մեկնարկային գինը կազմում է 716,864 ՀՀ դրամ:
Ենթալոտ 7. Ամրան, A500C-12մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 3,730 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 7-ի մեկնարկային գինը կազմում է 549,056 ՀՀ դրամ:
Ենթալոտ 8. Ամրան, A500C-10մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 2,923 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 8-ի մեկնարկային գինը կազմում է 430,266 ՀՀ դրամ:
Ենթալոտ 9. Ամրան, A500C-10մմ, 11.7 մետր, զանգվածը՝ 2,923 կգ (1 կապոց):
Աճուրդի ներկայացվող ենթալոտ 9-ի մեկնարկային գինը կազմում է 430,266 ՀՀ դրամ:
Լոտ 1-ում ներկայացված Ամրանները արտադրվել են 2023թ.-ին, ներմուծված են Ռուսաստանից, ենթարկված են մակերեսային կոռոզիայի: Ամրանները գտնվում է Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գ. Այրում, Գործարանների փողոց, թիվ 10 հասցեում («Դամուեր Գրուպ» ՍՊԸ մաքսային պահեստում):
Լոտ 2.՝
2006թ արտադրության BMW 750 LI մակնիշի, 001WX10 հաշվառման համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենա: Ավտոմեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է, անվադողերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում, անվահենքերը գտնվում են միջին վիճակում, ընթացային համակարգի սարքերը և հանգույցները ունեն մասնակի վերանորոգման կարիք, մեքենայի թափքը ունի հիմնավերանորոգման կարիք, մեքենայի շարժիչը և փոխանցման տուփը ունի հիմնավերանորոգման կարիք, մեքենայի աջ ետնամասի լուսարձակը և մարտկոցը ենթակա է փոխարինման, ընդհանուր առմամբ մեքենան գտնվում է վատ վիճակում: Ավտոմեքենան գտնվում է Կոտայքի մարզ գ.Կոտայք 3-րդ փողոց տուն 25 հասցեում:
Աճուրդի ներկայացվող Լոտ 2-ի մեկնարկային գինը կազմում է 627,200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել 300,000 ՀՀ դրամից) մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
-Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ԴԻԿՍԻՆ» ՍՊԸ սնանկության հաշվին՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղ 1150010004764781 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2):
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/ :
Հայտին պետք է կցված լինեն մասնակցության վճարը և նախավճարը վճարված լինելու վերաբերյալ անդորրագրերը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորված լինելու դեպքում լիազորագիրը:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին (094 411 487):

Կոնտակտներ

Հեռախոս
37494411487
Էլ. փոստ
a.eloyan@mail.ru
Հասցե
ք. Երևան, Նոր Արեշ 40փող. 37 տուն
«ԴԻԿՍԻՆ» ՍՊԸ սնանկության գործով գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին: — Աճուրդներ